Վանաձորում երեկ մեքենաների «ջարդ» իրականացրած բեռնատարի վարորդը իրանցի է, բեռնատարն էլ է իրանական պետհամարանիշներով։
Վանաձորի համայնքապետարանից հայտնել են, որ բեռնատարը վնասել է 9 մեքենա, ապա մխրճվել խանութի մեջ։
Վթարի հետեւանքով կա 5 վիրավոր, նրանցից երկուսն անչափահասներ են։





























