Երեկ՝ նոյեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Աճառյան փողոցում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Արտակ Կ․-ի վարած «Ford Transit» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Էրիկ Խ․-ի վարած «Nissan Note» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է ծառին, արմատախիլ արել այն և կողաշրջվել է, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։