Նոյեմբերի 25-ին Հայաստանի շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, տեղ-տեղ տեղումները կլինեն ինտենսիվ։ Օդերևութաբանները կանխատեսում են նաև հարավարևմտյան քամու պոռթկումների ուժգնացում՝ տեղ-տեղ մինչև 20-25 մ/վ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 5-8 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +7-ից +9, վաղը ցերեկը՝ +8-ից +10 աստիճան։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +3+6,
Կոտայքի լեռնային շրջաններում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +2+5,
Կոտայքի նախալեռնային շրջաններում՝ գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +6+8,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +1+4,
Լոռիում՝ գիշերը՝ +3+5, ցերեկը՝ +5+8,
Տավուշում՝ գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +7+10,
Արագածոտնի լեռնային շրջաններում՝ գիշերը՝ -1+1, ցերեկը՝ 0+2,
Արագածոտնի նախալեռնային շրջաններում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +7+10,
Արարատում՝ գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +10+12,
Արմավիրում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +10+12,
Վայոց ձորի լեռնային շրջաններում՝ գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +1+3,
Վայոց ձորի նախալեռնային շրջաններում՝ գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +8+10,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +16+19,
Սյունիքի նախալեռնային շրջաններում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +8+12։





























