Նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Վասիլիս Իկոնոմուի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել միջխորհրդարանական համագործակցության ընթացիկ բարձր մակարդակի կապակցությամբ՝ ընդգծելով դրա հետագա զարգացման և խորացման կարևորությունը։

Կարևորվել են փոխայցերի շարունակականությունն ու ակտիվացումը՝ երկկողմ օրակարգի ընդլայնման և միջխորհրդարանական կապերի ամրապնդման համատեքստում։

Քննարկվել են նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր։