Պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի վարչապետի անվտանգության հարցերով խորհրդական Վիդմանտաս Կալադինսկասի հետ։ Այս մասին NEWS.am—ին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Լիտվայի միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին, «ԹՐԻՓՓ» («Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») նախագծի գործնական փուլի մեկնարկին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։