ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 24-ին, կազմել է 360.47 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.12 դրամով։ Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 394.39 դրամ (նվազել է 0.70 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.40 դրամ (աճել է 0.01 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 357.5–359.5 դրամով, վաճառվում է 360.5-362.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 386-392 դրամով, վաճառվում է 395–401 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.11–4.21 դրամով, վաճառվում է 4.26–4.52 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 359 դրամով, վաճառվում՝ 361 դրամով:

Եվրոն գնվում է 392 դրամով, վաճառվում է 396.5 դրամով:

Ռուբլին գնվում է 4.18 դրամով, վաճառվում է 4.27 դրամով: