Սերբիայի իշխանությունները քաղաքացիություն են շնորհել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի երկրորդ որդուն՝ Ալի Կադիրովին։ Համապատասխան որոշումը «Սերբիայի պետական տեղեկագրում» հայտնաբերել է Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը։

Ալի Կադիրովը սերբական անձնագիր է ստացել 2025 թվականի հուլիսին, երբ 18 տարեկան էր։ Փաստաթուղթը տրվել է «հատուկ վաստակի համար»՝ Ալի Մուսաև հորինված անունով։