News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երգահան Ռուբեն Հախվերդյանն առաջիկայում երկու համերգ կունենա, մեկը՝ «Մեցցոյում», մյուսը՝  Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում: Համերգին կհնչեն հին եւ նոր երգեր, մասնավորապես՝ կհնչի երկու նոր երգ, որոնցից մեկի վրա աշխատել է ավելի քան 12 տարի: Այս մասին այսօր՝ մարտի 6-ին, մամուլի ասուլիսում ասաց ինքը` Ռուբեն Հախվերդյան:

Ի դեպ, Ռուբեն Հախվերդյանը լրագրողների հետ հանդիպման էր եկել ծամոն ծամելով: Ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը դժգոհություն հայտնեց նրա ծամոն ծամելու հետ կապված եւ հետաքրքրվեց, թե ինչի է ծամոն ծամում:  Ռուբեն Հախվերդյանն էլ օրինակ բերեց Ջոն Լենոնին՝ ասելով, թե նա նախագահի համար համերգ տալիս էլ էր ծամոն ծամում:

«Ծամոն ծամելով փորձում եմ իմ  վերաբերմունքը ցույց տալ հայ մամուլի նկատմամբ, որովհետեւ հայ մամուլը իմ կյանքը կերել է»,- նշեց նա:

Այնուհետեւ Հախվերդյանը «արդարացավ», թե սխտոր է կերել, որպեսզի բերանից սխտորի հոտ չգա եւ լրագրողները չուշաթափվեն այդ հոտից, ծամոն է ծամում: Այս զրույցից հետո Ռուբեն Հախվերդյանը հենց տեսախցիկների առաջ հանեց ծամոնը բերանից եւ դրեց  սեղանին: Այնուհետեւ սեղանին դրված ծամոնը Ռուբեն Հախվերդյանը վերցրեց եւ նորից ծամեց: 

Իսկ ասուլիսի ավարտին նա, դիմելով աղջիկ լրագրողներին, ասաց՝ «շաշ անտերներ, գնացեք պսակվեք բոլորդ, բայց ում հետ, փեսաացուները սաղ խոպան են գնացել»:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

Տպել
Ամենաշատ