News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Այսօր`  հունիսի 12-ին, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կդառնար 62 տարեկան: Այդ առթիվ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Անդրանիկ Մարգարյանի որդին` Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել են Կոմիտասի անվան պանթեոն, հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին (ֆոտոռեպորտաժ): Պանթեոն էին այցելել հայտնի հասարակական, քաղաքական գործիչներ, ներկա եւ նախկին պաշտոնյաներ: Նրանք բոլորը Անդրանիկ Մարգարյանին հիշում էին որպես հայրենասեր պետական գործչի, բարի մարդու:

Պաշտոնյաները ծաղիկներ դրեցին նրա հուշարձանին, կատարվեց հոգեհանգստի արարողություն: Պանթեոնից դուրս գալիս Սերժ Սարգսյանին մոտեցավ մի կին, ով իր բողոքն էր ներկայացնում Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանից, իրեն ներկայացնում էր որպես վերջինիս զոհ: Նախագահը հանձնարարեց իր օգնականին լսել կնոջը եւ ընդունել նրան:

Մանրամասները` տեսանյութում

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ