News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


Որեւէ հայհոյանք չի եղել, ընդամենը մարդուն ափերից հանել են: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը այսպես մեկնաբանեց լրատվամիջոցներում տարածված տեսանյութը, որում Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, լրագրողի հարցին պատասխանելու փոխարեն, ձեռքը բռունցք է անում եւ անպարկեշտ բառապաշարով սկսել է հայհոյել:

«100 մետր քայլել են պարոն Նավասարդյանի հետեւից, այնտեղից անընդհատ վիրավորանքներ, վիրավորանքներ, ինչը բնականաբար կտրած, հանված է այդ տեսանյութից: Վերջիվերջո, երբ հասնում է, պարոն Նավասարդյանը ասում է` դե գնա, քո ներվերը չունեմ, միանշանակ դա է եղել, ինչը մոնտաժված, իրենց ցանկալի տարբերակով փորձում են իրականցնել »,- ասաց Արթուր Գեւորգյանը:

Նա շեշտեց, որ տեսանյութը մոնտաժված է եւ չի երեւում, թե սկզբից ինչքան են քայլել Հենրիկ Նավասարդյանի հետեւից, ինչ արտահայտություններ են թույլ տվել եւ ինչի են հասցրել նրան: Արթուր Գեւորգյանի փոխանցմամբ` «Հենրիկ Նավասարդյանը ասել է, որ եթե ինքը հայհոյած լիներ, պատկերացնում եք` ինչ ձեւով կներկայացնեին դա»: Տրանսպորտի վարչության պետը նաեւ պատմել է, որ իրեն 100 մետր շարունակ հետապնդել են, վիրավորական արտահայտություններ թույլ տվել` «ստորներ, սրիկաներ», իսկ ինքը ընդամենը ասել է` «դե գնա, քո ներվերը չունեմ», «պրովոկացիաներին չի ենթարկվել»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը հայհոյել է iLur.am լրատվական կայքի լրագրողին: Վերջինս երեկ՝ հուլիսի 21-ին փորձել է հարց տալ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին: Վերջինս, սակայն, հարցին պատասխանելու փոխարեն, ձեռքը բռունցք է անում եւ անպարկեշտ բառապաշարով սկսել է հայհոյել:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

 

 

 

Տպել
Ամենաշատ