News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 08
Տեսնել լրահոսը


Քիչ առաջ ոստիկանության Կենտրոնականի բաժին եկավ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եւ միացավ այնտեղ հավաքված ակտիվիստներին, Մի փոքր անց նա մտավ ոստիկանության բաժին, այցելելու այսօ քաղաքապետարանի դիմացից բերման ենթարկված ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանին եւ ծանոթանալու, թե ինչ հիմքերով են նրան բերման ենթարկել, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Դուրս գալուց հետո Նիկոլ Փաշինյանը հավաքվածներին հայտնեց, որ հարուցվել է վարչական վարույթ եւ Արգիշտի Կիվիրյանը բերման է ենթարկվել վարչական վարույթի հիմքերով, նրան սպառնում է վարչական տուգանք, երեք ժամը լրանալուց հետո ազատ կարձակվի:

Դիտարկմանը, թե նրան բռնության ենթարկվելով են բերման ենթարկել, Փաշինյանն արձագանքեց, որ ինքը՝ Արգիշտի Կիվիրյանն ու նրա ներկայացուցիչներն ասել են, որ նա վնասվածքներ ունի, բերման ենթարկելիս բռնություն է կիրառվել, ինչը իրենց կարծիքով պետք է առանձին քննության ենթարկվի:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան, «Չենք վճարելու 150 դրամ» շարժման ակտիվիստները փորձում էին վրան տեղադրել Երեւանի քաղաքապետարանի դիմաց, իսկ ոստիկանները թույլ չէին տալիս: Ոստիկանություն բերման է ենթարկվել ակտիվիստներից Արգիշտի Կիվիրյանը:

Ականատեսները NEWS.am-ին պատմել են, որ Արգիշտի Կիվիրյանին հարվածելով են բերման ենթարկել: «Ուժեղ հարվածեցին վզին, գլխին, մեջքին եւ մոտ մեկ տասնյակի հասնող ոստիկաններով, ոտքերից ու ձեռքերից բռնած մտցրեցին ոստիկանության մեքենան»,-ասել է ականատես կանանցից մեկը՝ հավելելով, որ ակտիվիստը դիմադրություն ցույց չի տվել, միայն ոստիկաններին ասել է վրաներին ձեռք մի տվեք:

Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարել է, որ բերման կենթարկվեն եւ վարչական պատասխանատվության կենթարկվեն բոլոր նրանք, որոնք կփորձեն վրան տեղադրել:

Ոստիկանների եւ ակտիվիստների միջեւ քաշքշուկի ժամանակ մի կին է ուշաթափվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ