News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Նոյեմբերի 28-ի գիշերը՝ ժամը 4:00-ի սահմանում, ինքնասպանություն գործած «Հայ-հունական» քոլեջի տնօրենի խորհրդական 31-ամյա Ռոման Նահապետյանը հավասարակշռված մարդ է եղել, նորմալ վարք ունեցել, երբեք չի ընկճվել ու ցանկացած իրավիճակից փորձել է ելք գտնել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քոլեջի տնօրեն Արթուր Վարդանյանը:

Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի անձնակազմին և ուսանողներին Ռոման Նահապետյանի ինքնասպանության լուրը զարմացրել է, նրանք ոչ մի վարկած չունեն և չեն պատկերացնում, թե ինչը կարող էր նրան ստիպել ինքնասպանություն գործել:

«Պարտաճանաչ, դաստիարակված, կրթված, զարգացած, գեղեցիկ, տարբեր լեզուներ իմացող, դրական, կյանքը ընկալող տղա էր: Շոկի մեջ ենք, ինչ լսել ենք: Ոչ մեկիս մտքով չի անցնում մի բան, որ դա կարող էր լիներ պատճառը: Քոլեջում սիրով, պարկեշտ, հարգանքով թե՛ ուսանողների, թե՛ դասախոսական անձնակազմի հետ: Ոչ թե հիմա իր հետևից ենք ասում, այլ էդպես ա եղել»,- NEWS.am-ին ասաց քոլեջի փոխտնօրեն Կարինե Մովսիսյանը՝ նշելով, որ Ռոմանն ապրում էր մոր հետ, ամուսնացած չէր, և իրենք չեն նկատել նաեւ, որ անձնականում ինչ-որ խնդիրներ ունենար:

 Ռոման Նահապետյանը քոլեջում աշխատում էր 2006-ից: «Իրա նման մարդ չկար: Դասի վախտ ինքը դասատու էր, դասից դուրս լավ խորհրդատու, ինչ որ եղել ա, ոչ մեկս էլ չենք հավատում դրան»,- ասաց նրա նախկին ուսանողներից Տիգրան Հովհաննիսյանը՝ նշելով, որ թե՛ ինքը, թե՛ իր ընկերները խորապես ցավում են նրա համար:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, նոյեմբերի 28-ին Էրեբունի համայնքի Ավանեսովի փողոցի 8/1 շենքի բնակիչները ժամը 4-ի սահմանում կրակոցի ձայն են լսել, ահազանգել իրավապահներին, շտապօգնություն: Քիչ անց նույն շենքի բնակչին` 31-ամյա Ռոմանին հայտնաբերել են բնակարանում մահացած՝ հրազենային վնասվածքով: Ըստ նախնական տվյալների, նա որսորդական հրացանով կրակել է կրծքավանդակին: Այս դեպքի կապակցությամբ ոստիկանությունից հայտնել են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:

Տպել
Ամենաշատ