ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հերքում է տեղեկությունները, որ ինքը դեմ է Մշակույթի նախարարությունը Գյումրի տեղափոխելուն։ Նախարարը NEWS.am-ին ասաց, որ հարցը դեռ վերջնականապես չի որոշվել։
«Ոնց որոշվի, այնպես էլ կանենք: Տեղափոխելու նպատակահարմարությունը քննարկվում է, այսինքն դա հեշտ բան չի»,- ասաց Հասմիկ Պողոսյանը՝ ավելացնելով, որ դա այնպիսի հարց չէ, որ գաղտնի պահվի կամ որոշումը չմեկնաբանվի:
Հիշեցնենք, որ Հանրապետության նախագահի Գյումրի կատարած սեպտեմբերի 20-ի այցի ժամանակ հարց էր բարձրացվել մշակութի նախարարությունը Գյումրի տեղափոխելու մասին: Դրանից հետո լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, որ մշակույթի նախարարը դժգոհ է այդ որոշումից եւ ամեն կերպ փորձում է կանխել տեղափոխումը։











