News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մի շարք զինծառայողների գործերով ծառայողական քննություններն ավարտվել են, կան պաշտոնանկություններ եւ նկատողություններ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ զինծառայող Մհեր Խլղաթյանի ծեծի գործով նշանակված ծառայողական քննության արդյունքում աշխատանքից ազատվել է  գործով կալանավորված բուժծառայության պետ Արման Թադեւոսյանը, նկատողություններ են հայտարարվել զորամասի հրամանատարին, մարտական պատրաստության գծով հրամանատարի տեղակալին։

Ինչ վերաբերում է հունվարի 20-ին հիվանդությունից մահացած Էդիկ Շահնազարյանին, ապա զորամասի բուժկետի պետը ազատվել է պաշտոնից. բուժծառայության պետի պաշտոնն իջեցվել է, հայտարարվել են մի շարք նկատողություններ:

Իսկ հունվարի 14-ի լույս 15-ի գիշերը հիվանդության պատճառով մահացած  21-ամյա Հայկ Հովհաննեսի Մակարյանի դեպքով նշանակված ծառայողական քննությամբ նկատողություն է հայտարարվել զորամասի բժշկական ծառայության պետին:

Տպել
Ամենաշատ