News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում  հունվարի 14-ի լույս 15-ի գիշերը հիվանդության պատճառով մահացած  21-ամյա Հայկ Հովհաննեսի Մակարյանի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ  քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:

Նրա խոսքով՝ քրեական գործը հարուցվել  է ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 1-ին մասով (ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, որը պատճառել է էական վնաս): Սույն հոդվածը պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը 2  տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը 2  տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով: Սակայն այս պահին ձերբակալվածներ չկան: Եթե քննությունը հաստատի, որ բժշկի մեղավորություն կա, նոր միայն ձերբակալություններ կլինեն:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 21-ամյա Հայկ Հովհաննեսի Մակարյանը Երեւանի Նոր Արեշ թաղամասից է:  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էին  նրա ծանոթները:  Նրանք փոխանցել էին, որ, նախնական տեղեկություններով, Հայկը ներքին օրգանների հետ կապված խնդիր է ունեցել եւ միայն հունվարի 14-ի գիշերն են տեղափոխել Ալաշանի հոսպիտալ  եւ լույս 15-ի գիշերն էլ մահացել է: Դեռեւս հայտնի չէ բժիշկները նրան պատշաճ բուժօգնություն ցուցաբերել են, թե ոչ:

Սակայն ՊՆ-ն քննչական ծառայությունից NEWS.am-ին փոխանցեցին, որ այս պահին ոչինչ չեն կարող ասել մահվան հանգամանքների մասին, քանի որ իրական պատճառները պարզելու համար քննություն է տարվում:

Հիշեցնենք նաեւ, որ հունվարի 14-ի լույս 15-ի գիշերը ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հիվանդության պատճառով մահացել է զինծառայող, 1993թ. ծնված Հայկ Հովհաննեսի Մակարյանը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, թե դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Տպել
Ամենաշատ