News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների մեծամասնությունն արդեն «բարձրացրել է» վերջին օրերին Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքի գրավման հարցը: Այս մասին ԱՄՆ Կոնգրեսում լսումների ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանթա Փաուերը՝ ի պատասխան կոնգրեսական Ադամ Շիֆի հարցի, հաղորդում է ՀՅԴ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը:

Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների մեծամասնությունը կոչ է արել կազմակերպությանը ավելի շատ ջանքեր գործադրել՝ բավարարելու համար այդ մարդկանց պահանջները: Փաուերը նշել է, որ Քեսաբում վերջին հարձակումը «հսկայական մտահոգություն» է պատճառում»:

«Ես կցանկանայի նշել, որ ցավոք քաղաքը գրաված ծայրահեղական խմբավորման վրա ԱՄՆ-ին եւ ՄԱԿ-ը ազդելու լծակներ չունեն»,- նշել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ն սատարում է Սիրիայի չափավոր ընդդիմությանը:

Ամերիկահայերը շնորհակալություն են հայտնել Ադամ Շիֆին հարցը բարձրացնելու համար, նաեւ ողջունել են Սամանթա Փաուերի հայտարարությունը:

Հիշեցնենք, որ մարտի 21-ի վաղ առավոտյան ահաբեկչական Ալ-Նուսա խմբավորման ջոկատները 4 կողմերից լայնածավալ հարձակման են անցել Սիրիայի հյուսիսում հայերով եւ ալեւիներով բնակեցված Լաթաքիայի շրջան։ Թուրքիայի Հաթայ նահանգին սահմանակից Սիրիայի հայաբնակ Քեսաբի շրջանում ապրող 600 հայ ընտանիք տեղափոխվել են Լաթաքիա։ Մարտի 24-ին ԱԺ մի խումբ պատգամավորներ մեկնել էին Լաթաքիա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ