News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը


Մայիսի 25-ին Լոռու մարզում տեղացած խոշոր կարկուտը զգալի վնաս է հասցրել մարզի գյուղատնտեսությանը։ Մոտ կես ժամ րոպե տեղացած ձվի մեծության կարկուտը վնասել է կարտոֆիլի թփերը, պտղատու ծառերը, հացահատիկը։ Օրվա ընթացքում կարկուտը կրկնվել է՝ կրկնապատկելով վնասը։

Լոռու մարզում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ կարկուտն այնքան ուժեղ է եղել, որ նույնիսկ հակակարկտային կայանները չեն փրկել։

«Բաղ ու բախչա, ամեն ինչ, ոչ մի բան չի մնացել։ Կես ժամ որ ձվի չափ կարկուտ խփի, ի՞նչ պիտի լինի»,- հուսահատ պատմում էին գյուղացիները։

Օրվա երկրորդ կեսին Լոռու մարզ է այցելել Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, որը տեղում ծանոթացել է իրավիճակին, եւ նշել, որ անհատապես կուսումնասիրեն յուրաքանչյուր գյուղացուն հասցված վնասի չափը, ինքը կտեղեկացնի վարչապետին եւ կորոշեն, թե ինչպես կարող են օժանդակել յուրաքանչյուրին։

Գյուղատնտեսական վնասն ավելի մեծ է Ստեփանավանի հատվածում, իսկ Մեծավանում, Դսեղում եւ մյուս գյուղերում կարկուտը վնասել է գրեթե բոլոր տների տանիքները, կոտրել մեքենաներ, ոչնչացրել անասուններին։

Մինչ մասնագետները ճշտում են վնասի չափը, գյուղացիներն արդեն հաշվել են՝ ամենից շատ վնասված հատվածենրում բերքի մոտ 70 տոկոսը փչացել է։

«Հացահատիկը վերականգնել հնարավոր չի լինի, բայց կարտոֆիլի մի մասը կփրկենք պարարտացնելով»,- ասացին գյուղացիները։

Տեսանյութը՝ Ժան Գալստյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ