News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, այցելելով NEWS.am-ի նախաձեռնած բարեգործական ցուցահանդես- վաճառքին ու տեսնելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի  հաջողությունները պաղպաղակ վաճառելու գործում նրան առաջարկեց փոխել մասնագիտությունը եւ պաղպաղակ վաճառել:

Նշենք, որ Մարգարիտ Եսայանը արդեն  չորս  ժամ է, ինչ  պաղպաղակ է վաճառում մանկական երկաթուղու հարակից տարածքում՝ մասնակցելով բաորեգործական ակցիային:

Այգում իր թոռնիկների հետ շրջող Գալուստ Սահակյանը  առաջինը պաղպաղակ գնեց իր գործընկերոջից, ապա դերասաններից, երգիչներից  երգչուհիներից:

Մարգարիտ Եսայանը  նրան պատմեց, թե իր մոտ որքան լավ է ստացվում պաղպաղակ վաճառել. «Ամենալավ վաճառքը ես եմ իրականացրել, կողքի վաճառողները  գալիս ասում են՝ մեր պաղպաղակը մնաց, հիմա չգիտեմ՝ ես լավ բան եմ անում, թե վատ», որին ի պատասխան Գալուստ Սահակյանն ասաց. «Սրանից հետեւություն, որ պետք է փոխեք Ձեր մասնագիտությունը»:

NEWS.am-ի այն հարցին, թե ինքը առաջարկի դեպքում այսօր պաղպաղակ կվաճառեր, ԱԺ նախագահն ասաց . «Այն ինչ անհրաժեշտություն է մեր ժողովրդի համար պատրաստ եմ անել»:

Հիշեցնենք, որ NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունը արդեն երկրորդ անգամ Երեւանի Մանկական երկաթուղու հարակից տարածքում «Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա» կապակցությամբ իրականացնում է բարեգործական ցուցահանդես-վաճառք։ Ակցիայի շրջանակում վաճառվող պաղպաղակի ամբողջ գումարը, իսկ ձեռագործ իրերի, մանկական գրքերի մի մասը փոխանցվելու է Քարվաճառի շրջանի անապահով երեխաների կարիքները հոգալուն։

Արդեն երկրորդ անգամ մեր կողմից իրականացվող ակցիային այս անգամ էլ համաձայնել են մասնակցել Հայաստանում հայտնի շատ աստղեր եւ տարբեր ոլորտներում գործող մարդիկ։

Բարեգործական նպատակով իրականացվող ակցիային իրենց աջակցությունն են ցուցաբերում «Աշտարակ Կաթ», «Բոնիլաթ», «Մարիաննա», «Թամարա» ընկերությունները, «Անտարես» ընկերությունը, Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանն ու Մինաս Ավետիսյանի գեղարվեստի մանկական դպրոցը, ձեռագործ պատրաստող բազմաթիվ մարդիկ, որոնցից ոմանք սիրիահայեր են։

Ակցիայի համար հովանոցները տրամադրել է «Կոկա կոլա» ընկերությունը:

Ակցիան տեւելու է ժամը 11-ից մինչեւ 18-ը։

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ