News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Ոստիկաններն այսօր՝ հունիսի 17-ին, ժամը 11։30-ի մոտ, Աֆրիկյանների շենքի մոտից բերման են ենթարկել քաղաքացիական ակտիվիստ Սոնա Ասատրյանին, որը դանակը ձեռքին փորձում էր բարձրանալ Աֆրիկյանների շենքը պարսպող ցանկապատի վրա եւ դանակով պատռել շենքի ճակատին փակցված՝ կառուցապատողի մասին պաստառը։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ տեսնելով մոտեցող ոստիկաններին՝ Սոնան դանակը շպրտել է գետնին, ոստիկանները նրան ձեռնաշղթաներ են հագցրել ու տարել Ոստիկանության Կենտրոնի բաժին։ Դանակն առգրավել է։

Աֆրիկյանների շենքի ապամոնտաժումն սկսվել է այսօր։ Շենքի մոտ մեծ թվով ակտիվիստներ կան։

Հիշեցնենք՝ քաղաքացիական ակտիվիստները պահանջում են չքանդել ու չտեղափոխել 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին կառուցված Աֆրիկյանների շենքը, որը Խորհրդային տարիներին ծառայել է որպես բազմաբնակարան շենք։ 2004թ. կառավարությունը Աֆրիկյանների տունը ներառեց պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի հավելվածում, ինչը նշանակում է, որայն ենթակա է տեղափոխման։ Այնուհետեւ տարածքը ճանաչվեց բացառիկ գերակա հանրային շահ եւ վաճառվեց «Դվին հոլդինգին»։ Սեփականատերերը վստահեցնում են, որ շենքի քարերը համարակալվել են եւ անվտանգ կտեղափոխվեն այլ վայր, ապա «Հին Երեւան» նախագծի տարածք, սակայն ակտիվիստները թերահավատորեն են վերաբերվում այս պնդմանը՝ վստահեցնելով, որ պատմամշակութային արժեք ունեցող շենքը վերջնականապես կոչնչացվի։

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ