Այսօր՝ նոյեմբերի 21-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում «Jeep» մակնիշի ավտոմեքենան Բագրատունյաց և Անանուն փողոցների խաչմերուկում՝ հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։ Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է հիվանդանոց։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորի ինքնությունները։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։





























