Իրանի բանակը հայտարարել է, որ Պարսից ծոցի երկնքում վնասել է ամերիկյան F-16 կործանիչ՝ ստիպելով նրան ընդհատել առաջադրանքը և վթարային վայրէջք կատարել տարածաշրջանի մոտակա օդանավակայաններից մեկում, հաղորդել է Tasnim-ը։

Ինչպես շաբաթ օրը հայտնել է Իրանի բանակի մամուլի ծառայությունը, միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ օրվան նախորդող գիշերը։

Տեղական արտադրության իրանական ՀՕՊ համակարգերը, որոնք ընդգրկված են երկրի հակաօդային պաշտպանության միասնական ցանցում, հայտնաբերել և նույնականացրել են ամերիկյան ինքնաթիռը։

Իրանական կողմի տվյալներով՝ ՀՕՊ համակարգերը հետևել են կործանիչին և դրա ուղղությամբ հրթիռ արձակել, որը պայթել է ինքնաթիռի անմիջական հարևանությամբ՝ վնասելով այն։

Արդյունքում՝ օդաչուն ստիպված է եղել դադարեցնել առաջադրանքի կատարումը և վթարային վայրէջք կատարել մոտակա օդանավակայանում։