News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Ադրբեջանցի դիվերսանտները նկարահանել են, թե ինչպես են անցկացնում իրենց ժամանակը Քարվաճառում:

Ինչպես հայտնում է Yerkir.am-ը, բացառիկ կադրերը տրամադրել է ԼՂՀ պաշտպանության բանակը: Կադրերում ադրբեջանցիները երեւում են իրենց զենքերով եւ տեսագրում իրենց զրույցը: Մորթված հորթի կտորները, «Ջերմուկ»-ի շիշը, դիվերսանտների խոսակցություններից դատելով, հայ անասնապահների մոտից են գողացել: Հստակ երեւում են նաեւ դիվերսանտներից մեկի կողքից կախված ատրճանակը, այլ զենքեր:

Նշենք, որ արդբեջանցի 3 դիվերսանտ օրերս մտել էին Քարվաճառ: Նրանցից առաջինին հենց նույն օրն էլ մեր հայ զինվորականները գերեվարել: Երկրորդ դիվերսանտը սպանվել էր հուլիսի 11-ին, սակայն հասցրել էր իր հերթին սպանել հայ սպայի եւ վիրավորել մի կնոջ: Վերջին դիվերսանտին հայկական կողմը բռնել է հուլիսի 14-ին. նա վիրավոր է:

Մանրամասները` yerkir.am կայքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ