News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը


Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուին սպանելու  համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Հարություն Սարգսյանը Գյումրիի կրիմինալ աշխարհի զոհն է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 4-ին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հարություն Սարգսյանի մայրը՝ Անահիտ Նիկոլյանը՝ վստահեցնելով, որ իր որդին Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուին՝ Կարեն Եսայանին, չի սպանել:

Նշենք, որ այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի որոշումը, որով Հարություն Սարգսյանը մեղավոր էր ճանաչվել եւ դատապարտվել 15 տարվա ազատազրկման։

Տիկին Անահիտի խոսքով՝ դատարանի վճիռը կանխատեսել էր.

«Սա այն հատուկ դեպքն էր, որ ՀՀ արդարադատությունը կարող էր ցույց տալ, որ երկրում արդարություն կա: Իմ տղան քաղաքական ինտրիգների զոհ է, Գյումրու կրիմինալ աշխարհի զոհն է: Իմ տղայի ձեռքերը արյունոտ չեն, հանցագործը դրսում է եւ ման է գալիս, նրանք անպատժելի են՝ Վարդանը, Լիսկան, ո՞վ չգիտի, ով ենք մենք, ընդամենը՝ մրջյուն: Մարդասպանությունը մեր սֆերայից դուրս է. մեր պապերը, քեռիները մեզ արվեստ, արհեստ են սովորեցրել, իսկ նրանք լույս աշխարհ են գալիս որպես կրիմինալի ներկայացուցիչներ՝ ավտոմատներով»,- նշեց Անահիտ Նիկոլյանը:

Անահիտ Նիկոլյանի խոսքով՝ իրենք պայքարելու են արդարության համար եւ դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան. «Մենք չենք լռելու:Հայաստանի քաղաքացիներն իրենց սոցիալական հարցերը լուծելու համար դեգերում են օտար ափերում, որպեսզի գոյատեւեն, մենք էլ արդարություն պետք է փնտրենք դրսում»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2013թ. ապրիլի 12-ին Գյումրիում սպանվել է  այն ժամանակ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուն` 27-ամյա Կարեն Եսայանը, որն ապրիլի 13-ին պետք է նշանվեր քաղաքապետի դստեր հետ: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը սպանության համար մեղավոր է ճանաչել եւ 15 տարվա ազատազրկման դատապարտել Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդուն՝ Հարություն Սարգսյանին։ Ըստ մեղադրական եզրակացության, նա խանդի հողի վրա է կատարել սպանությունը։ Սարգսյանները պնդում են, որ իրենց որդին անմեղ է, իսկ դատավճիռն` անարդարացի: Նրանք առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել են Վերաքննիչ դատարանում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ