News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Գորիսում այսօր՝ հոկտեմբերի 20-ին, առաջին ձյունն է տեղացել։ NEWS.am-ի հետ զրույցում Գորիսի օդերևութաբանական կայանի պետ Նազիկ Մաթևոսյանը նշեց, որ  առավոտյան 6։15 րոպեին է ձյունը սկսել տեղալ: Օդի ջերմաստիճանը գիշերը 0,6  աստիճան է եղել:

Բարձրադիր գոտիներոմ ձյունը նստել է, սակայն Գորիս քաղաքում այն արագ հալչել է։

Նազիկ Մաթևոսյանի խոսքով՝ առաջիկա օրերին ջերմասիճանը կբարձրանա հանրապետություն թափանցող տաք հոսանքների պատճառով:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Հայաստանի Վայքի, Սիսիանի, Գորիսի եւ Կապանի տարածաշրջաններում այսօր՝ հոկտեմբերի 20–ին, ձյուն է տեղացել, ճանապարհների որոշ հատվածներ պատվել էին մերկասառույցով։ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Վայք-Սարավան  եւ Գորիս-Սիսիան ավտոճանապարհների մերկասառույցը մշակված ու մաքրված է: Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եղանակը Հայաստանում
Հայաստանի տարածքում ապրիլի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ...
Չեխիայում 30 աստիճան շոգից հետո սառնամանիքը վերադարձել է
Ցրտահարությունը, ըստ նախնական տվյալների, ոչնչացրել է խաղողի ապագա բերքի մոտ 40%-ը
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա․ առաջիկա օրերի եղանակի տեսությունը
Ապրիլի 19-21-ի ցերեկը, 22-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ…
ԱՄԷ-ում գրանցվել է ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում
Կենտրոնի տվյալներով՝ Աբու Դաբի էմիրության արևելքում գտնվող Ալ Այն քաղաքում, որտեղ տեղակայված է ԱՄԷ-ի...
Աֆղանստանում սեզոնային անձրևների հետևանքով առաջացած ուժեղ ջրհեղեղի հետևանքով 30-ից ավելի մարդ է զոհվել
Նա հավելել է, որ մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է ավելի քան 600 տուն, ոչնչացել  է մոտ 200 գլուխ անասուն
Եղանակը Հայաստանում
Ապրիլի 12-ին հանրապետության առանձին վայրերում գիշերային ժամերին սպասվում են անձրեւներ...
Ամենաշատ