News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


«Նախախորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանը, որի վրա նոյեմբերի 27-ի երեկոյան հարձակում էին կատարել, արդեն լավ է, այսօր դուրս է գրվել Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից: Գեւորգ Սաֆարյանը NEWS.am-ին պատմեց, որ իր վրա հարձակվել են, երբ  ինքը կանգնած է եղել Խանջյան փողոցի կանգառներից մեկում:

«Նախախորհրդարանից դուրս եկա, հասա մինչեւ Խանջյանի կանգառ, որտեղ երեւի արդեն հետեւում էին ինձ: Կանգառում հարձակվեցին, հետեւիցս ինչ-որ բութ գործիքով խփեցին, ես ուշագնաց եղա։ Հետո ես, չգիտեմ ոնց, վերադարձել եմ Նախախորհրդարան, այնտեղ ջուր լցրին երեսիս, սթափվեցի, դրանից հետո «Շտապօգնության» մեքենայով բերեցին հիվանդանոց։ Հարվածից պատռվել էր գլուխս, կար են դրել»,-պատմեց Գեւորգ Սաֆարյանը։ 

Գեւորգ Սաֆարյանին երեկ երեկոյան հիվանդանոցում այցելել են ոստիկանության աշխատակիցներ, հաղորդում են վերցրել հանցագործության մասին, բայց ինչպես նշեց ակտիվիստը, կասկածում է, թե արդար քննություն կանցկացվի:

«Ակնհայտ է, որ մեր նկատմամբ այս ճնշումներն այս ռեժիմից են, իսկ ոստիկանությունն այդ ռեժիմի մի մասն է: Այնպես որ սպասել, թե ոստիկանությունն ինչ-որ բան պետք է բացահայտի, միամտություն է»,-ասաց նա:

Ըստ Գեւորգ Սաֆարյանի՝ իր նկատմամբ կատարված հարձակումը «Նախախորհրդարանի» անդամների ավտոմեքենաների հրկիզման շարունակությունն է, այդպես ցանկանում են ճնշում գործադրել «Նախախորհրդարանի» վրա. «Ռեժիմն արդեն վտանգ է տեսնում «Նախախորհրդարանի» մեջ, նրա անդամներին ու աջակիցներին փորձում է ահաբեկել»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ի գիշերը անհայտ մարդիկ վնասել էին «Նախախորհրդարանի» անդամներից եւ աջակիցներից 7-ի ավտոմեքենաները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Ամենաշատ