News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Եվրասիական միության կազմում Հայաստանի մաքսային բրոքերների համար կբարձրանան մաքսավճարների ապահովագրության դեպոզիտները: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, խորհրդարանում հայտարարեց ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը՝ ներկայացնելով ԵՏՄ-ի օրենսդրությանը ներդաշնակեցման նպատակով կազմված «Մաքսային կարգավորման մասին» օրինագիծը:

Մաքսային բրոքերները պետք է մաքսավճարների իրականացման ֆինանսական երաշխիքներ ունենան. 2015թ.՝ առնվազն 150 մլն դրամ, 2016թ.-ից սկսած՝ 300 մլն դրամ (ներկայիս պաշտոնական փոխարժեքով՝ 630 հազար դոլար):

Միրումյանը հստակեցրեց, որ ԵՏՄ-ն շատ ավելի խոշոր երաշխիքներ է նախատեսում՝ 1 մլն եվրո: «Ոստի մեզ 18 ամիս անցումային շրջան է հատկացվել»:

Մաքսային վճարների երաշխիքներից բացի՝ ԵՏՄ-ի երկրներում պահանջում է նաեւ բիզնեսի առաջ եւ հնարավոր կորուստներ դեպքում մաքսային բրոքերների պատասխանատվության ապահովագրություն: Ռուսաստանում դրա նվազագույն չափը կազմում է 10 մլն ռուբլի: «Սակայն մենք չենք ցանկանում սահմանափակումներ նախատեսել: Ապահովագրական պայմանագրերի կնքման հարցը մենք կթողնենք բիզնեսի հայեցողությանը», - հայտարարեց Միրումյանը:

Բացի այդ, ԵՏՄ-ի կանոններով՝ 2015.-ից մաքսային բրոքեր կարող են լիենել միայն իրավաբանական անձինք, իսկ վերջիններիս իրավասու ներկայացուցիչները՝ միայն մաքսային գործի մասնագետներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պեսկովը մեկնաբանել է ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հնարավոր դադարեցումը
Պեսկովը մեկնաբանել է...
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ