News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին այսօր՝ հունվարի 15-ին, հուղարկավորեցին Շիրակի գերեզմանատանը կողք կողքի: 

Նշենք, որ Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցու մոտ հավաքված՝ Ավետիսյաններին հրաժեշտ տալու եկած հոծ բազմությունը մինչեւ գերեզմանատուն ուղեկցեց մահվան թափորը: Գյումրեցիներից բացի այստեղ էին նաեւ Երեւանի եւ Հայաստանի տարբեր մարզերից ժամանած քաղաքացիներ, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ՏԿԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը, Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:

Նշենք, որ հուղարկավորության ծախսերը հոգացել է Գյումրիի քաղաքապետարանը:

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն այդպես էլ չհասցրեց մասնակցել հուղարկավորությանը: Նրա մամուլի խոսնակ Լիլիթ Մակարյանը NEWS.am-ին ասաց, որ քաղաքապետի օդանավը դեռ չի ժամանել:

Նշենք, որ Բալասանյանը, որը, ըստ պաշտոնական հաղորդագրության, պաշտոնական այցով ԱՄՆ Գլենդել քաղաքում էր, փաստորեն չկարողացավ գյումրեցիների կողքին լինել Գյումրին ու ամբողջ Հայաստանը ցնցած վերջին իրադարձությունների օրերին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին: Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվեց նույն օրը կեսգիշերին ռուս սահմանապահների կողմից եւ հանձնվեց ռուսական ռազմաբազայի հրամանատարությանը: Ռուսական եւ հայկական կողմի միջեւ ձեռք բերված համաձայնությամբ գործը կքննի ռուսական կողմը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ