Ընթացիկ տարեսկզբից Ադրբեջանի ԶՈՒ կողմից ցուցաբերվող ակտիվությունը սադրանք է՝ ուղղված հայկական բանակի դեմ։ Այս մասին հունվարի 28-ին Եռաբլուր պանթեոնում լրագրողներին ասել է ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը։
Հիշեցնենք, հունվարի 28-ը Հայոց բանակի օրն է։
Ի պատասխան հարցին՝ սահմանին լարվածությունն արդյոք պատերազմի վերսկսման ազդանշան է, Մովսես Հակոբյանը նկատել է, որ իր գործողություններով ադրբեջանական կողմը փորձում է վնաս հասցնել հայկական բանակին, սակայն չի կարող։ «Հակառակորդը կարող է ամեն օր ակտիվանալ, սակայն դա դեռ ոչինչ չի նշանակում»,- ընդգծել է Մովսես Հակոբյանը։