News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի ԼՂՀ մարտական հենակետում մարտի 2-ի լույս 3-ի գիշերը հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից մահացած 20-ամյա Արսեն Կարապետյանը ընտանիքի միակ զավակն էր, ապրում էր մոր հետ: Հարեւանները NEWS.am-ին պատմեցին, որ Արսենն ու մայրը երկու տարի առաջ են դուրս եկել մոր հայրական տնից, որտեղ ապրում էին Արսենի ծնված օրվանից, եւ վարձով էին բնակվում։

«Արսենը միայնակ մոր զավակ է, հայրը ՌԴ-ում է, իրենք երկար տարիներ է՝ ապրում են Արսենի մոր հայրական տանը: Արսենը մեր բակում է մեծացել, խելոք, դաստիարակված, լսող երեխա էր: Մի վատ բան չենք տեսել իրենից, մեծին հարգող, լսող էր: Մեկին մի բան պետք լիներ, պատրաստակամ էր, կօգներ: Կարելի է ասել՝ մի քիչ էլ խեղճ երեխա էր»,- Արսենի մասին պատմեց հարեւանուհի Լիդա Շահվերդյանը՝ նշելով, որ նա դեպքից երկու օր առաջ էր խոսել մոր հետ, ուրախությամբ նշել, որ 100 օր է մնացել զորացրվելուն:

Հարեւանուհին պատմեց, որ Արսենը ցանկացել է ընդունվել բուհ, բայց փոխարենը դպրոցն ավարտելուց հետո աշխատել է, օգնել մորը:

Նշենք, որ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 2-ին եւ լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 60 մմ ականանետերից ու ՌՊԳ-7 տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:

Խախտումների հետեւանով ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 20-ամյա Արսեն Աբրեստի Կարապետյանը:

Նախագահ Բակո Սահակյանը մարտի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի Արսեն Կարապետյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ