News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 12
Տեսնել լրահոսը


Հակառակորդի դիվերսիոն գործողության հետեւանքով այսօր՝ մարտի 19-ին զոհված զինծառայող, 19-ամյա Էդուարդ Հայրապետյանը սոցիալապես անապահով ընտանիքից էր, ապրում էր հոր եւ հորեղբոր ընտանիքի հետ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասում: 10 հոգանոց ընտանիքը, որտեղ 4 անչափահաս կա, կիսաքանդ շինությունում է ապրում, Էդուարդի հորեղբայրն ու  հայրն իրենց հույսը նրա հետ էին կապում։

«Շատ դժվար ապրել են, ամբողջ օրը՝ առավոտից իրիկուն աշխատել են, որ օրվա հաց վաստակեն: Էդոն 3 ամսից պետք է զորացրվեր, իրենք հույսները դրել էին, որ բանակից գար, ամբողջ տունը ինքը պետք ա պահեր: 4 անչափահաս երեխա կա ընտանիքում, նրանց ճակատագիրն էլ դեռ պարզ չի: Հորեղբայրը օրը երկու–երեք հազար դրամով գնում, աշխատում, օրվա հաց է ստեղծում»,- NEWS.am-ին ասաց համագյուղացիներից Բարդուխ Թադեւոսյանը։

Մինչեւ բանակ զորակոչվելը Էդուարդը նույնպես աշխատել է, օգնել ընտանիքին: Հորեղբայրը պատմում է, որ նրա ամենամեծ նպատակը եղել է աշխատանք գտնելն ու ընտանիքին օգնելը, տունը վերանորոգելը:

«Ասում էր՝ գամ, հոպար ջան, էնպես պիտի անեմ, նորմալ ապրենք: Ուզում էի գար, ինձ թեւ ու թիկունք լիներ, իմ մեջքը կոտրեց»,- NEWS.am-ին ասաց հորեղբայրը՝ Հենրիկ Հայրապետյանը:

Էդուարդի մայրն ու հայրը ամուսնալուծված են, նա երկու ավագ քույր եւ մեկ կրտսեր եղբայր ունի, որոնք մոր հետ են ապրում: Էդուարդը սիրած աղջիկ ուներ, տունը վերանորոգելուց հետո ուզում էր ամուսնանալ։

«Լավ ընտանիք են, տատիկը լավ տատիկ է, Էդոյին առանձնահատուկ էր սիրում: Շատ նպատակներ ուներ իր հետ, ասում էր՝ Էդոս գա, պիտի մատաղ անեմ, լավ քեֆ անեմ: Պահեց, պահեց, տվեց թուքերին: Վատը չենք տեսել էդ երեխի, կռվարարար չէր, շատ ուրախ երեխա էր: Ես լավն եմ տեսել, բարի, աշխատասեր, ուրիշների խաթրին չկպնող: Խելացի երեխա էր: Տեղներս չենք կարողանում գտնել»,- ասաց հարուանուհի Սոնիկ Դանիելյանը։

Նշենք, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով մարտի 19-ին ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար զինծառայողներ Հակոբ Խաչատրյանը, Էդուարդ Հայրապետյանը եւ Արշակ Հարությունյանը հետմահու պարգեւատրվել են «Արիության համար» մեդալով:

Հիշեցնենք, որ մարտի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տեւած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը եւ օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետեւ հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում:

Ցավոք, հակառակորդին դիմագրավելու ժամանակ արիաբար զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Գագիկի Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) եւ Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), Պաշտպանության բանակի եւս 4 զինծառայողներ վիրավորվել են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆլորիդայում շնաձուկը հարձակվել է կնոջ և դեռահասների վրա, աղջնակը կորցրել է 2 վերջույթները
Շնաձկան հարձակումից վիրավորվել են մի կին և երկու աղջիկ...
Կինը ոստիկաններին հայտնել է, որ փորձել են իր տնից գողություն անել, հիմա էլ գողը մոտակայքում է
Արշալույսի 21-ամյա բնակիչը փորձել է գողություն անել գյուղի տներից մեկից, բայց տանտիրուհին տեսել է...
Եմենի ափերի մոտ միգրանտներ տեղափոխող նավը շրջվել է, ինչի հետևանքով առնվազն 49 մարդ է զոհվել
Շարունակվում են 140 մարդու որոնումները...
Բերդ քաղաքում քաղաքացին վճարել է կեղծ 5-հազարանոց թղթադրամով. Նա բռնվել է
Մթերային խանութում հուշանվեր թղթադրամ էր իրացրել...
Խարբերդում գողացել էին «ջրառի» խողովակները եւ նույն օրը վաճառել գունավոր մետաղների ընդունման կետում
Հունիսի 5-ին Մասիսի քրեական հետախույզները ստացել են օպերատիվ...
Կրասնոյարսկի լրագրողը դատապարտվել է երեք տարվա հարկադիր աշխատանքի` զինկոմի հարձակումից հետո
Դրանից հետո Շելկովնիկովայի մոտ հեմատոմա է ախտորոշվել, սակայն Նեչիպորենկոն դատի է տվել նրան՝ ասելով, որ քունքին կապտուկ է ստացել...
Ամենաշատ