Սփյուռքահայ հայտնի գործարար, Արգենտինայի ամենից ազդեցիկ մարդկանցից Էդուարդո Էռնեկյանն ապրիլի 23-ին Հայաստան է ժամանել: NEWS.am-ը ներկայացնում է գործարարի հետ փոքրիկ հարցազրույց:

Պարոն Էռնեկյան, Ձեզ համար ի՞նչ է նշանակում ապրիլի 24-ը:

Այն, ինչ բոլոր հայերի համար: Դա հիշատակի տուրք է այն բանի, ինչն այլեւս երբեք չպետք է կրկնվի: Դա նշանակում է՝ հիշել այն մասին, որ 100 տարվա ընթացքում հայերին այդպես էլ չհաջողվեց հանգիստ գտնել: Այդ օրը նաեւ նշանակում է, որ մարդկանց հետ չի կարելի վարվել այնպես, կարծես նրանք ինչ-որ իր են: Ապրիլի 24-ն ուղերձ է ոչ միայն հայ ժողովրդին, այլեւ ամբողջ աշխարհին: Չէ՞ որ աշխարհում այսօր էլ նման իրավիճակներ կան:

Արդեն 100 տարի է անցելՀայաստանն ուրիշ ի՞նչ պետք է անի, որպեսզի Թուրքիան եւ ամբողջ աշխարհը ճանաչի Ցեղասպանությունը:

Եթե մենք 500 տարի սպասեցինք, որպեսզի Պապը ճանաչի, որ Երկիրը Տիեզերքի կենտրոնը չէ, ապա կարող ենք նաեւ 1000 տարի սպասել, մինչեւ ճանաչեն Ցեղասպանությունը:

Հայաստանի հետ կապված ծրագրեր ունե՞ք:

Դրանք ինձ մոտ ամեն օր կան: Ընդհանրապես, Հայաստանի հետ կապված մեծ ծրագրեր ունեմ:

Ինչպե՞ս եք Ձեզ զգում այստեղ:

Շատ լավ ու հարմարավետ: