«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը։

Ըստ Գագիկ Շամշյանի, սեպտեմբերի 22-ին մի քանի երիտասարդներ երբ հերթական անգամ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի և ցանկացել են ծաղիկներ խոնարհել հերոս հրետանավորի նկարի առջև, անակնկալի են եկել՝ տեսնելով, որ պատի վրայից ջնջել են նկարը։ Եվ հավանաբար նկարը հեռացվել է սեպտեմբերի 21-ին, քանի որ սեպտեմբերի 20-ին այն դեռ կար։

Ով է նկարը հեռացրել, դեռևս հայտնի չէ, բայց շատերի մոտ  կա կարծիք որ նկարը հեռացվել է Երևանի քաղաքապետարանի կամ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից։