News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Նուբարաշեն համայնքում Գագիկ Ծառուկյանի ֆինանսավորմամբ կառուցված եկեղեցու օծման արարողությանն այսօր՝ ապրիլի 25-ին, մասնակցում էր ԱԺ գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանը։

NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ՝  այնտեղ էր նաեւ ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանը, այլ հյուրեր Ռուսաստանից, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ։

Գագիկ Ծառուկյանը կնոջ հետ էր մասնակցում եկեղեցու օծմանը։

Մեր տեղեկություններով՝ Սամվել Կարապետյանը եկեղեցուց գնացել է օդանավակայան եւ մեկնել Հայաստանից։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, Սրբոց նահատակաց եկեղեցին, որը նվիրված է Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, օծել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը։

Եկեղեցու բացմանը հոծ բազմություն էր հավաքվել, որոնք միմյանց հրելով փորձում էին ներս մտնել։

Տպել
Ամենաշատ