News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում Վլադիմիր Պուտինի ռեկորդային վարկանիշը (վերջին հարցումների համաձայն՝ 89 տոկոս) չի հերիքում ռուսական քաղաքական էլիտային հանգստացնելու համար, երն ինչ-որ բան է տեղի ունենում Ռուսաստանում կամ նրա հարեւան երկրներում, որոնք Մոսկվան համարում է իր ազդեցության տարածքը: Այս մադին գրում է պորտուգալական Observador-ի հեղինակներից Ժոզե Միլյազեշը:

Հոդվածում նշվում է, որ Երեւանից ստացվող նորություններին ռուսաստանցի քաղաքական գործիչները արձագանքում են որոշակի նյարդայնությամբ:

«Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է. «Հույս ունենք, որ լուծումները կգտնվեն հնարավորինս կարճ ժամանակում՝ օրենսդրության համապատասխան»:

ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչեւը շտապել է մեղադրանքներ հնչեցնել. «Չի բացառվում, որ վերջին իրադարձությունների հետեւում լինի օտարերկրյա կազմակերպությունների ձեռքը»:

Մեկ այլ սենատոր՝ Իգոր Մորոզովը, էլ ավելի հեռուն է գնացել, հայտարարելով, որ երեւանյան իրադարձությունները կրկնում են ՈՒկրաինայում «պետական հեղաշրջման» առաջին փուլը եւ ընդգծում, որ Երեւանում ԱՄՆ դեսպանատունը «ամենախոշորն է արտասահմանում»:

Իր հայտարարությունում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրեն Միխայել Գեորգ Լինկը նշել է, որ եթե Կրեմլը պաշտպանում է ՀՀ գործող իշխանություններին, միայն համատարմության խոստումների դիմաց, նա վտանգում է կորցնել իր հեղինակությունը այդ երկրում, որը Ռուսաստանի միակ հավատարիմ դաշնակիցն է Հարավային Կովկասում», գրում է պորտուգալական պարբերականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ