Կառավարման երկրորդ ժամկետով նախագահ ընտրված Մահմուդ Ահմադինեջադը եւ նորընտիր կառավարությունը պատրաստվում են երդմնակալության արարողությանը։ «Ֆրանսպրեսը»՝ վկայակոչելով իրանական IRNA պաշտոնական լրատվական գործակալությանը, հաղորդում է, երդմնակալության արարողությունը նախատեսվում է հուլիսի 26-ից օգոստոսի 19-ի ժամանակահատվածում։

Հիշեցնենք, որ Դիտորդական խորհուրդը հուլիսի 12-ին անցկացված նախագահական ընտրությունների ընթացքում լուրջ խախտումներ չարձանագրեց եւ մերժեց նախագահական ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու ընդդիմության պահանջը։ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների խորհրդի ներկայացուցիչ Աբաս Ալի Կադոգեյը հայտարարել է, որ իրենք քննության ենթարկելով փաստերը, ոչ մի լուրջ խախտում կամ խարդախություն չի են հայտնաբերել, ուստի ընտրությունները կայացած են համարվում։

Նախորդ օրերին հաղորդվում էր, թե պահապանների խորհուրդը Իրանի 50 քաղաքներում այդ քաղաքների բնակչության թիվը գերազանցող քվեաթերթիկներ է հայտնաբերել։ Սակայն այս հանգամանքը չի ազդել ընտրությունների վերջնական արդյունքների վրա։