News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողներին ոստիկաններն այսօր՝ հուլիսի 2-ին, Բաղրամյան պողոտայում թույլ չեն տալիս գնալ նախագահական նստավայր: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ծնողները վեճի են բռնվել ոստիկանների հետ եւ պնդում են, որ իրենք անպայման պետք է բարձրանան նախագահական նստավայր, քանի որ իրենց դիմումի պատասխանի հետեւից են գնում:

Մահացած զինծառայող Արման Մուրադյանի հայրը՝ Հովսեփ Մուրադյանը, քիչ առաջ զանգահարեց ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբ եւ մասնագետ հրավիրեց Բաղրամյան պողոտա՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար: «Մեզ չեն թողնում անցել եւ Բաղրամյան 26-ից ստանալ մեր դիմումների պատասխանը: Ոչ ոք իրավունք չունի սահմանափակել մեր տեղաշարժի իրավունքը: Ճիշտ է ոստիկան եք, բայց մի քիչ մարդկայինը շարժեք, խիղճը շարժեք: Մենք ձեր դեմ ոչինչ չունենք, մենք մեր խնդիրն ենք բարձրացնում: Մինչեւ համազգեստ հագնելը դուք գլուխ եք ունեցել: Այսօր դուք կանգնած եք ձեր երեխաների համար, ես էլ իմ երեխայի համար եմ այստեղ: Բա իմ երեխային սպանողը պատասխան չտա՞»,-ասաց բորբողքված հայրը:

Հիշեցնենք, որ հունիսի 22-ից Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման։ Հունիսի 23-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրել էր նստացույցը, բերման ենթարկել 237 մարդու, բայց երեկոյան բողոքի ակցիան վերսկսվել էր։ Հունիսի 27-ին Սերժ Սարգսյանի ելույթից հետո նախաձեռնող խմբի կազմում տարաձայնություններ էին առաջացել, եւ հաջորդ օրը ցուցարարների մի մասը հեռացել էր Ազատության հրապարակ, իսկ մեծ մասը մնացել էր Բաղրամյան պողոտայում, որտեղ մինչ այժմ շարունակվում է բողոքի ակցիան։

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ