News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Երեւանի Կարապետ Ուլնեցու փողոցում այսօր՝ հուլիսի 29-ին, սպանված ամուսինները 53 ամյա Հովհաննես եւ 44-ամյա Լուսինե Մխիթարյաններն են:  Հարեւանները կատարվածից շոկի մեջ են, չեն էլ ենթադրում, թե ինչը կարող էր ամուսինների հետ նման դաժան հաշվեհարդարի պատճառ լինել:

«Արհեստավոր, օրվա հացը վաստակող խեղճ ընտանիք էին: Չենք պատկերացնում՝ ինչի են նման բան արել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց հարեւաններից մեկը:

Հարեւաններն ասացին, որ չեն տեսել, թե ով է կրակել, միայն 4-5 կրակոց են լսել: Նրանք պատմեցին, որ սպանված Մխիթարյանները դուստր եւ որդի ունեն: Դուստրը արտերկրում է բնակվում, իսկ որդին ծառայում է բանակում: Ամուսիններն ապրում են ավտոտնակում, որի հարեւանությամբ էլ նրանց ընտանեկան բիզնեսն է՝ ավտոմեքենաների տեխսպասարկման կետը: Ամուսիններին սպանել են հենց իրենց ավտոտնակի առջեւ:

Մխիթարյաները վարձակալության էին տվել իրենց բնակարանը եւ բնակվում էին նույն շենքի բակի իրենց ավտոտնակում։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր. Օր.-ի 104 հոդվածի 2-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ հուլիսի 29-ին, ժամը 18.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ուլնեցու փողոցի թիվ 30 շենքի բակում կրակոցներ են լսվել, ամուսիններն ընկած են հատակին. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Ուլնեցու փողոցի թիվ 30 շենքի բակում անձը չպարզված տղամարդը հրազենային կրակոցներ է արձակել ամուսինների վրա, որոնք տեղում մահացել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ