News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 31
Տեսնել լրահոսը


ATV-ի հեռուստաընկերությանը ղեկավարությունը, «Վեցերորդ զգայարան» հաղորդման անձնակազմը շոկի մեջ է եւ խիստ ցավում է էքստրասենս Անի Մաջնունյանի մահվան համար:

Հաղորդման պրոդյուսեր Հրաչ Մուրադյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենք շոկի մեջ են, դեռ ոչինչ չեն հասկանում տեղի ունեցածից, իսկ դեպքի մասին տեղեկացել են լրատվամիջոցներից, այլ մանրամասների չեն տիրապետում:

Անի Մաջնունյանը մասնակցել է «Վեցերորդ զգայարան» հաղորդման 1-ին եւ 2-րդ եթերաշրջանների հաղորդումներին, վերջին նկարահանումները, որոնց մասնակցել է սպանված էքստրասենսը, փետրվարին էին, դրանից հետո նրա հետ որպես այդպիսին շփում չի եղել, ընդամենը մի քանի անգամ հաղորդման ադմինիստրատիվ անձնակազմի հետ է շփումներ եղել: Հրաչ Մուրադյանից տեղեկացանք, որ երկրորդ եթերաշրջանից դեռ 2 հաղորդում է մնացել Անիի մասնակցությամբ, որոնք պետք է եթեր հեռարձակվեին սեպտեմբերին: 3-րդ եթերաշրջանի նկարահանումներին Անի Մաջնունյանը չի մասնակցել առողջական խնդիրների պատճառով: «Նկարահանումների ընթացքը մեզ մոտ շատ դժվար է, ֆիզիկապես չէր դիմանում, այդ պատճառով չի մասնակցել 3-րդ եթերաշրջանի հաղորդումներին: Կոնկրետ առողջական խնդիր չէր պատճառը, ինքը իրեն վատ էր զգում նկարահանման հրապարակում, թուլություն էր զգում, դա եթերում չի երեւացել»,-ասաց հաղորդման պրոդյուսերը՝ նշելով. որ 3-րդ եթերաշրջանի հաղորդումների նկարահանումները ավարտվել են հուլիսին, բայց այժմ ինքը ոչինչ չի կարող ասել՝ «Վեցերորդ զգայարան» հաղորդումը սեպտեմբերից կշարունակի եթեր  հեռարձակվել, թե ոչ:

Անի Մաջնունյանի հոգեհանգստի մասին հաղորդման անձնակազմն առայժմ որեւէ տեղեկատվություն չունի, կփորձեն այդ մասին տեղեկանալ նրա հարազատներից, մասնավորապես՝ եղբորից: Հրաչ Մուրադյանը հաստատեց մեր տեղեկությունը, որ Անին եւ հաղորդման մասնակիցներց մոգ Գաբրիելը  ամուսնացած են եղել եւ 7 տարի ապրել են միասին:  

Կապված է այս միջադեպը Անիի գործունեության հետ, թե ոչ, Հրաչ Մուրադյանը չի ցանկանում որեւէ բան մեկնաբանել: «Դեպքից ընդամենը ժամեր են անցել, ինչ-որ վարկածներ առաջ քաշելը ճիշտ չէ:  Իմ համար դեռեւս ոչինչ հաստատված չէ, քանի դեռ պաշտոնական հայտարարություն չլինի, թե ինչ եւ ինչպես է եղել: Մենք շոկի մեջ ենք, որովհետեւ Անին շատ բարի, լուսավոր, մարդամոտ, շփվող, հումորով անձնավորություն էր, որի հետ շփվելը միայն հաճույք էր պատճառում, բացարձակ չես կարող պատկերացնել, որ քո կողքը ապրող նման լուսավոր մարդու հետ կարող է նման բան լինել»,-ասաց պրոդյուսերը:

Ինչ վերաբերում է Անիի կյանքի մասին կանխատեսումներին, Հրաչ Մուրադյանն ասաց, որ այն, ինչ եղել է, եթեր է հեռարձակվել, որեւէ այլ դեպք ինքը այժմ չի հիշի:

Իսկ «Վեցերորդ զգայարան» հաղորդաշարի հաղորդումներից մեկի ժամանակ երգիչ Նարեկ Մակարյանը զգուշացրել էր, որ Անիին հետևում են: Անին էլ հավաստիացրել էր, որ որ իրեն հետևում է իր պահապան Ս. Նարեկ աղոթամատույցը:  Այս կանխատեսման վերաբերալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ երգիչ Նարեկ Մակարյանից: Վերջինս NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց. որ որեւէ մեկնաբանություն չի ցանկանում տալ: «Ինչ կա, ես ասել եմ հաղորդման մեջ, այլ մեկնաբանություն չեմ ցանկանում տալ, ողբերգական դեպք է, ցանկացած տեղեկություն, մեկնաբանություն կարող է ավելի ցավ պատճառել հարազատներին»,-ասաց երգիչը՝ չցանկանալով մանրամասնել, թե ինչպես ե ինչ վտանգ է զգացել էքստրասենի կյանքի համար:

NEWS.am-ի թղթակիցը փորձեց զրուցել նաեւ «Վեցերորդ զգայարան» հաղորդման շրջանակներում Անիի հետ նկարահանված մյուս էքստրասենսերի հետ:

Յոգ Վահան Մելիք-Փարսադանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Անիի հետ շփվել են միայն նկարահանումների շրջանակներում՝ 2014թ աշնանը, դրանից հետո որեւէ կապ չի եղել: Նա չի ցանկանում անդրադառնալ ողբերգական միջադեպին: Իսկ պայծառատես Կարեն Ափոյանը մեզ հետ զրույցումմ նշեց, որ ինքը հակված է մտածել, որ սա որեւէ կապ չունի Անիի գործունեության հետ, սպանություն է, հանցագործություն:  «Ես միշտ իրեն ասում էի, որ առողջությանդ հետեւի, բայց նման ավարտ չէի էլ պատկերացնում, ինքը առողջական խնդիրներ ուներ, շատ ցավալի դեպք է, ինքը լավ մարդ էր, ոչ մեկին վատ բան չէր ասել, բացասական բան չեմ զգացել իր կողմից»,-ասաց Կարենը: Սեւ մոգ Գաբրիելի հետ չհաջողվեց կապ հաստատել, նա չի պատասխանում հեռախոսազանգերին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանում օգոստոսի 5-ին Մազմանյան 5 շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերված «6-րդ Զգայարան» հաղորդաշարի էքստրասենս՝ 53-ամյա Անի Մաջնունյանի դիակի վրա եղել են բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներ: Փրկարարները սպանվածի բնակարան են գնացել հարազատների ահազանգով, որ դուռը ներսից փակ է եւ դռան թակոցներին արձագանքող չկա:

Նշենք, որ Անի Մաջնունյանը բնակվում էր միայնակ, ամուսնացած չէր:

Հարեւանները NEWS.am-ի թղթակցին պատմել էին, որ ոչ  մի ձայն չեն լսել, արտառոց բան չեն նկատել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Ամենաշատ