News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Մարտակերտում զոհված, ժամկետային զինծառայող Քյարամ Սլոյանի հայրը՝ Քյալաշ Սլոյանը, այսօր մեկնելու է Արցախ. գնում է զորամասից որդու բարձը բերի, Քյարամի կարոտն առնի։

«Ասել եմ՝ սեւ լենտ կապեք, դրեք մի կողմ, ես պիտի բերեմ, իմ գլուխը դնեմ էդ բարձին, իմ Քյարամից կարոտս առնեմ»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա: Քյալաշ Սլոյանը կլինի նաեւ այն վայրերում, որտեղ կյանքի վերջին օրերն անցկացրել է որդին։

Որդեկորույս ծնողների ուշք ու միտքը Քյարամի երազանքներն ու նպատակները իրականացնելն է։ Անհամբերությամբ սպասում են կառուցվող տան ավարտին, որ մի սենյակը լցնեն Քյարամի շնչով ու սփոփվեն, որ ողջ կյանքում մի լուսավոր անկյուն փնտրած որդու երազանքը իրագործվեց։

Ապրիլի 27-ին, Քյարամը կդառնար 20 տարեկան։ Որդու ծննդյան տոնը դարձյալ ծնողներին հիշեցրել էր նրա տեսած նեղ օրերը, պարզ երազանքները, որոնցից ընդամենը մեկն էր կատարվել՝ հեծանիվ ունենալը։ Մյուսը՝մաքուր ու ընդարձակ տունն էր, որի իրագործումը զոհվելուց հետո հանձն առան բարերաները։

«Ամենաշատն իր կյանքում ուրախացավ էդ հեծանիվի վրա, առաջին դասարան էր, ծնունդին հեծանիվ առա, էնքան ուրախացավ։ Մեր ճանապարհներն էլ շատ վտանգավոր էր, վախենում էինք... ամբողջ օրը հեծանիվից չէր իջնում։ Իմ Քյարամը մեկ էլ մենակ տան մասին էր մտածում, ուզում էր նորմալ պայմաններով ապրեինք, ասում էր՝ պապ, որ գամ չէ, չեմ թողնելու դու ու մաման աշխատեք, աշխատելու եմ գիշեր-ցերեկ մեր համար սիրուն տուն եմ սարքելու»,-պատմում է Քյարամի հայրը:

 Անցած տարի էլ ապրիլի 27-ին Քյարամը դիրքերում է եղել, ծնողները չեն կարողացել շնորհավորել տարեդարձը։ Այս տարի գերեզմանից վերադառնալուց հետո ծաղիկներով շրջապատված նկարի մոտ նստած անվերջ հիշում էին Քյարամի ապրած օրերը, պարզ ու միամիտ հարցերը։

«Երեխա վախտը, երեւի 2-րդ դասարան ա եղել, Անի անունով աղջկա էր սիրահարվել: Մեր հարեւանն էր, մի օր գնացել ա դպրոց, մտքերի մեջ ընկել ամբողջ դասի ժամանակ, հետո կանգնել ա դասղեկին հարցրել ա՝ եզդի տղան կարա հայ աղջկա հետ ամուսնանա, դասատուն ասել ա՝ ինչի ես հարցնում, ասելա` ես Անիին եմ հավանում»,-նշեց հայրը:

Քլայաշ Սլոյանը սրտի խորքում մի փափագ ունի` արու թոռ ունենա, անունը Քյարամ դնի, պինդ գրկի ու զոհված որդու կարոտն առնի. «Սպասեմ էդ օրվան, որ ինձ ասեն` դու թոռնիկ կունենաս, տղա թոռ։ Մի աղջիկ ունեմ, տղայի եմ սպասում ու անունը Քյարամ դնեմ, գրկեմ ու ոչինչ ինձ պետք չի»:

Նշենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմի ձեռնարկած հարձակմանը ենթարկվողներից առաջինը եղել են հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված խրամատի զինվորականները: 4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Որֆանյանի անձնակազմին երկու անգամ հաջողվել է հետ մղել հակառակորդին, սակայն, անհավասար պայմաններում, կապիտանը գիտակցել է մոտալուտ վտանգը եւ անձնակազմին հրամայել հետ քաշվել:

Քյարամը հրաժարվել է ենթարկվել հետ քաշվելու հրամանին եւ ադրբեջանցիների մեծաքանակ ուժերի դեմ շարունակել է մարտնչել իր հրամանատարի հետ: Նա սպանվել է, ադրբեջանցի զինվորականները կտրել են Քյարամի գլուխը, լուսանկարվել գլուխը ձեռքներին ու այդ «ավարը» տեղադրել համացանցում:

Ավելի ուշ զինվորի ծնողներին է հանձնվել Քյարամի կտրված գլուխը եւ նրան վերահուղարկավորել են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ