Հռոմի Ֆրանցիսկոս Պապը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրում ունեցած իր ելույթում արտասանել է Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստան» բանաստեղծությունից մի հատված:
Նա, մասնավորապես, նշել է.
« ...Երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե, Արեւն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ, ... հազարամյա քարը ... աղոթք դարձած երկաթագիր գրերը մեր»: Սրանք մի քանի հզոր պատկերներ են, որոնք Ձեր հռչակավոր բանաստեղծը մեզ է ընծայում՝ լուսավորելու համար մեզ Հայաստանի պատմության խորության եւ բնության գեղեցկության մասին: Դրանք քիչ խոսքերի մեջ ամփոփում են մի ամբողջ ժողովրդի փառավոր եւ ողբերգական փորձառության արձագանքն ու խտությունը եւ տոգորող սերը Հայրենիքի հանդեպ: