«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են բեզոարյան այծերի:
«Բեզոարյան այծերը լեռնային բնաշխարհի բնորոշ ներկայացուցիչներից են։ Նրանք հիանալի մագլցում են քարքարոտ լանջերով և սնվում խոտաբույսերով, տերևներով ու թփերի երիտասարդ ընձյուղներով։
Բեզոարյան այծը համարվում է ընտանի այծի նախահայրը:
Այս տեսակի պահպանությունը կարևոր է Հայաստանի կենսաբազմազանության և էկոհամակարգերի հավասարակշռության պահպանման համար»,- գրված է հրապարակված տեսանյութին կից։


























