News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ամուսնու կողմից ծեծի ենթարկվելու հետեւանքով մահացած 20-ամյա Զարուհի Պետրոսյանի մեկուկես տարեկան դստեր՝ Լիլիա Պետրոսյանի գտնվելու վայրը հայտնի չէ: Նախնական տվյալներով՝ նա այժմ իր հորական տատի՝ Լիլիա Սարկիսովայի մոտ է: Նրա հետ տեսակցելու հնարավորություն Զարուհի Պետրոսյանի հարազատները չունեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Պետրոսյանի քրոջ սկեսուրը՝ Անահիտ Կարապետյանը:

Նշենք, որ Զարուհի Պետրոսյանը մահացել էր հոկտեմբերի 1-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Պետրոսյանի հարազատների պնդմամբ՝ նրան օրեր շարունակ դաժան ծեծի էին ենթարկել ամուսինն ու սկեսուրը, ինչի հետեւանքով  երիտասարդ կնոջը տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել էր: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության Եղեգնաձորի կայազորի զինդատախազ Տիգրան Սարգսյանը NEWS.am-ի թղթակցին հայտնեց, որ այդ գործով քննություն է իրականացնում ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության 8-րդ կայազորային քննչական բաժինը (գործով ավագ քննիչ է Ավանեսյանը): Տիգրան Սարգսյանը հայտնեց, որ  Զարուհու ամուսին Յանիս Սարկիսովին առաջնային մեղադրանք է առաջադրվել եւ նա  որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով` առանձին դաժանությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը: Գործով նախաքննությունը շարունակվում է: Տիգրան Սարգսյանը հույս հայտնեց, որ գործով անաչառ քննություն կիրականացվի եւ մեղավորները կբացահայտվեն ու պատասխանատվության կենթարկվեն:  

Նշենք, որ Յանիս Սարկիսովը պայմանագրային զինծառայող է եւ ծառայում է ՀՀ Զինված ուժերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ