News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Գյումրեցի Հակոբյանների տանն այսօր տոն էր. նրանք վաղ առավոտից սպասում էին իրենց զինվոր որդու վերադարձին, որն ապրիլի սկզբին Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմի օրերին հակառակորդի 3 տանկ էր խոցել: 20-ամյա Շուլի Հակոբյանին՝ ընտանիքի անդամներից բացի եկել էին ողջունելու հարազատները,  ընկերներն ու հարեւանները:

Գյումրեցի երիտասարդը հպարտությամբ է հիշում առաջնագծում տեղի ունեցած մարտական գործողություններն ու պատմում, թե ինչպես է առաջին կրակոցը վրիպել, սակայն չի հուսահատվել, համառությունն ու հայրենասիրությունը նրան առաջ են մղել պայքարելու հանուն զոհված զինակիցների ու հայրենի հողի. «Ֆագոտով վեց անգամ բարձրացել եմ ու չորս անգամ կրակել: Ամենառաջինը չեմ կպել նշանակետին, բայց հետո 30 րոպեների ընթացքում ոչնչացրել եմ թշնամու մարտական երեք տանկ, զորք էլ է եղել իրանց հետ, բայց չեմ հասցրել հաշվել քանի հոգի, որովհետեւ մարտական գործողություններ էի անում»,-ասաց Շուլի Հակոբյանը:

20-ամյա հերոսն ասում է՝ ծառայության երկու տարիների միայն վերջին երեք ամիսներին է հասկացել՝ ինչ է մարտական ծառայությունը, պատերազմն ու հայրենիքի համար կռիվ տալը: Շուլիի խոսքով՝ այս ամիսների ընթացքում իր կյանքում շատ բան է փոխվել, ինչը խոսքերով հնարավոր չէ պատմել, նա մարտական է տրամադրված. «Մեր հայրերը վերցրել են մեր հողերն արյան գնով, մենք հենց էնպես իրենց հող թողնել չենք կարող, որ գան հեշտ ու հանգիստ վերցնեն: Մտածում էին հեշտ կլինի գան մտնեն հողերը վերցնեն, բայց եկան մտան դիրքերը տեսան ու հետ քաշվեցին: Մենք նույնպես զարմացած մնացինք, որ 18-20 տարեկան զինվորը կարողացավ պայքարել, պահել սահմանները, հիմա ես զորացրվել եմ պահեստազոր, բայց չի նշանակում վերջ: Մենք մերը արել ենք, եթե պետք լինի միանշանակ էլի կգնանք կռիվ, ես էլ, իմ մյուս ընկերներն էլ»:

Շուլի Հակոբյանի ծնողները պատերազմի օրերին որդուց տեղեկություն չեն ունեցել, միայն ապրիլի 3-ին ուշ երեկոյան Շուլին զանգել եւ ասել է, որ ինքն առաջնագծում չէ, որ ծնողները չանհանգստանան, մինչդեռ ինքը թշնամու դեմ կռիվ տալիս է եղել:

Որդու հերոսական գործողությունների մասին էլ ծնողներն իմացել են, երբ մարտական գործողություններն ավարտվել են. «Որդիս ընդհանրապես քիչ էր զանգում, էդ օրերին էլ համարյա թե չէր զանգում, բայց ես մի բան զգում էի: Դե ծնող ես վերջը, մայրական սիրտը մի բան զգում է, բայց զանգեց ապրիլի 3-ին ասաց, որ իրա հետ ամեն բան լավ է ու որ ինքը առաջնագծում չէ: Հետո երբ պատերազմն ավարտվեց, զանգել էր հորը ու պատմել, որ թշնամու տանկ է ոչնչացրել: Ուրախացանք ու հուզվեցինք, որ մեր տղեն իր հայրենիքի համար պայքարել է: Չէինք ուզենա, որ տղաները մահանային, նրանք բոլորը մեր տղաներն են, ափսոսում ենք, ամեն օր մենք կաղոթենք մեր զինվորների խաղաղության համար»,-ասաց Շուլիի մայրը:

Շուլի Հակոբյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, նա շարունակելու է ուսումը եւ իրականացնելու է մինչեւ բանակ գնալը իր առջեւ դրված բոլոր նպատակները:

Նա մինչեւ հարազատ ընտանիք գնալը, հյուրընկալվեց Գյումրիի քաղաքապետարանում, որտեղ նրան քաղաքապետ  Սամվել Բալասանյանը Գյումրի համայնքի ոսկե մեդալ նվիրեց:

Նշենք, որ Շուլի Հակոբյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում  արժանացել էր 2-րդ աստիճանի արիության մեդալի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
44-օրյա պատերազմին առնչվող քրգործերի շրջանակում առնվազն 17 հազար անձ է հարցաքննվել․ ՔԿ նախագահ 
Առանձնացված քրգործեր կան նախապատերազմական իրադրության․․․
Այսօր ապրիլյան պատերազմում զոհված Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է. նա կդառնար 26 տարեկան
Կապիտան Արմենակ Ուրֆանյանն իր անձնակազմի հետ հետ միասին կարողացել է երկու անգամ ետ մղել հակառակորդի գրոհը...
«Քաղաքացիական պայմանագիր». ընդդիմությունը պետք է ծանոթանա ապրիլյան էսկալացիայի հետաքննության զեկույցին
Աբրահամյանն ավելի վաղ ասել էր, որ ներկայիս իշխանության օրոք անհնար է ապահովել ղարաբաղյան 44-օրյա պատերազմի օբյեկտիվ հետաքննություն․․․
Սեյրան Օհանյան. Գործող իշխանությունը ապրիլյան էսկալացիայի մասին զեկույցին ծանոթանալու թույլտվություն չի տալիս
«Ինձ համար գաղտնիք չկա...
Ամենաշատ