News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


«Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանի՝ «Միայնակ Գայլի» հարազատներն այսօր՝ օգոստոսի 24-ին, հավաքվել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի մոտ, որտեղ այս պահին ընթանում է Արայիկ Խանդոյանի կալանքը այլ խափանման միջոցով փոխարեինելու՝ պաշտպանների բողոքի քննությունը:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դատարանի մոտ են նաեւ Արայիկ Խանդոյանի անչափահաս երեխաները: Նրանք իրենց հետ են բերել եռագույն դրոշ ու վանկարկում են «Ազատություն պապայիս», «Ազատություն իմ հերոս պապային» այն դահլիճի պատուհանի տակ, որտեղ ենթադրաբար ընթանում է բողոքի քննությունը:

«Երեխեքը ամեն անգամ անհամբեր սպասում են, հպարտանում են: Իրենք գիտեն, որ ամեն ինչ արդար է լինելու, հպարտանում են: Ասում են՝ պապան շուտ պիտի դուրս գա»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արայիկ Խանդոյանի կինը՝ Անուշ Հայրապետյանը:

Արայիկ Խանդոյանը 3 անչափահաս եւ 2 չափահաս երեխաների հայր է: Նրա կալանավորվելուց հետո ընտանիքի հոգսը, կնոջ խոսքով, ծանրացել է, իրենց օգնում են հարազատները, ամուսնու ընկերները:

Նշենք, որ Արայիկ Խանդոյանը դատարան է բերվել: 

Խանդոյանին մեղադրանք է ՀՀ Քր.օր.-ի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) եւ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ