News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

NEWS.am-ին հաջողվել է պարզել խորհրդավոր անձի անունը, ով օրերս տեղի ունեցած`ԵՄ-Հայաստան խորհրդաժողովի ժամանակ հեռախոսով պոռնո լուսանկարներ էր դիտում: Նա,  ըստ NEWS.am-ի հավաստի աղբյուրների, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի գլխավոր խորհրդական Արմեն Գեւորգյանն է: Վերջինս նախկինում զբաղեցրել է Առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարարի պաշտոնը: Նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից NEWS.am-ին հայտնեցին, որ դիտել են այդ դրվագը պատկերող տեսագրությանը, սակայն ոչ հերքեցին, ոչ էլ հաստատեցին, որ պատկերված անձը Արմեն Գեւորգյանն է:

Նախարարությունից նշեցին, որ Արմեն Գեւորգյանը Հայաստանում չէ, մեկնել է Մոսկվա` գործուղման եւ խոստացան «հարցի» վերաբերյալ համապատասխան մեկնաբանություն տալ նախարարի հետ ճշտելուց հետո:

Նշենք, որ տեսարանում, որը ֆիքսել էր slaq.am լրատվական կայքի տեսախցիկը, երեւում է, թե ինչպես է աշխատաժողովի մասնակիցներից մեկը, ով նստած է վերջին շարքում, անկաշկանդ վայելում մերկ լեսբուհիների լուսանկարները: Տեսախցիկը պոռնոյի սիրահար, մոտ 50 տարեկան տղամարդուն ֆիքսել է մեջքից, սակայն մի ակնթարթ նա երեւում է նաեւ պրոֆիլից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ