News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Տարվա ամենանշանավոր իրադարձություններից մեկը՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնն, այս տարի մայրաքաղաքի մշակութային կյանքը կակտիվացնի հուլիսի 9-ից 16-ն ընկած ժամանակահատվածում:

«Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի, ՀՀ Մշակույթի նախարարության եւ կինոփառատոնի գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներկայացուցիչներն ազդարարել են 14-րդ փառատոնի մեկնարկի մասին:

Ասուլիսն սկսվել է փառատոնի պաշտոնական ազդագրի՝ արտաքինից ծիրան հիշեցնող եւ 14-րդ փառատոնը խորհրդանշող երկրաչափական մարմնի ներկայացմամբ: Բանախոսներ ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը եւ գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանն ընդգծել են տարիների համագործակցության կարեւորությունը եւ մանրամասնել 14-րդ փառատոնի որոշ ծրագրերի մասին: Մասնավորապես, հայտարարվել են հիմնական մրցույթային չորս ծրագրի միջազգային ժյուրիների կազմը, բացման եւ փակման ֆիլմերը:

Փառատոնի բացմանը ցուցադրվելու է 1927թ. նկարահանված, ռեժիսոր Համո Բեկնազարյանի «Խասփուշ» ֆիլմը՝ Վահագն Հայրապետյանի եւ նրա բենդի՝ հատուկ ֆիլմի համար գրված երաժշտության ուղեկցությամբ: Այս տարի լրանում է ֆիլմի 90 ամյակը: Պարսկաստանում Խասփուշների՝ ընչազուրկ գյուղացիների եւ արհեստավորների ապստամբության մասին պատմող այս ֆիլմը հայկական առաջին պատմահեղափոխական կինոնկարն է:

Փակման համար ընտրվել է այս տարի նկարահանված, Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրություն» ֆիլմը: Հայկական ցեղասպանության մասին պատմող վավերագրական ֆիլմի պրեմիերան կայացել է Տրայբեկայի կինոփառատոնում: Ռեժիսորն, ի դեպ, հանդիպում է պատմաբանների եւ գիտնականների հետ՝ Հայոց ցեղասպանության եւ Թուրքիայի մերժողական քաղաքականության վրա լույս սփռելու նպատակով:

Փառատոնն ստացել էր մոտ 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցույթային եւ արտամրցույթային տարբեր ծրագրերում ընդգրկվել է ավելի քան հարյուր ֆիլմ:

«Կան իրադարձություններ, որոնք անգնահատելի ազդեցություն են թողնում հասարակության կյանքում. ձեւավորում են մտածողություն, ստեղծում երկրի հեղինակությունը բարձրացնելու հնարավորություն եւ սերունդներ դաստիարակում: Սխալված չեմ լինի, եթե նշեմ, որ Հայաստանում այդ իրադարձություններից մեկը «Ոսկե ծիրան» կինոփառատոնն է: Այն արժեհամակարգ ձեւավորող, արվեստի լեզվով խնդիրները վերհանող, գեղեցիկն ու առողջը սերմանող երեւույթ է, որն արդեն 14 տարի  այցեքարտ է դարձել Հայաստանի համար: Հպարտ եմ տարիների մեր համագործակցության եւ փառատոնի արձանագրած հաջողությունների համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ոսկե ծիրանի»` ավանդական դարձած «Երեւանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» եւ «Հարգանքի տուրք» արտամրցույթային ծրագրերն այս տարի եւս հանդիսատեսին եւ կինոսեր հասարակությանը կծանոթացնեն համաշխարհային կինոարվեստի գլուխգործոցներին:

Միջազգային խաղարկային, վավերագրական եւ «Հայկական համայնապատկեր» ազգային մրցույթների անցկացման համար ձեւավորվել է միջազգային ժյուրիների կազմը:

Կինոցուցադրությունները կզուգորդվեն վարպետության դասերով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ վայրի բնության և ֆերմերային տնտեսությունների պահպանման երաշխիք (ֆոտո)
Կենդանու ամեն այցից հետո ֆերմերներն սկսում են հաշվել իրենց տնտեսությանը հասցված վնասի չափը...
«TOURIST UNLIM» սակագնային պլան. անսահմանափակ ինտերնետ՝ Հայաստանում ճամփորդելիս
300 րոպե փաթեթը սպառելուց հետո սակագնային պլանի շրջանակում  բաժանորդը ստանում է նաև 10 000 ներցանցային րոպե...
«Մեկնարկի՛ր».  կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար
Վստահ է, որ հետաքրքիր ժամանցով ու խաղերով զուգորդվող գործընթացն արդյունավետ կլինի, կնպաստի որոնողական համակարգերից ստացած ինֆորմացիայի մշակմանը...
Վիվա-ՄՏՍ. տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքի արդիականացման նպատակով
Ավելի քան 9 տարի, գործընկեր կազմակերպությունները կանգնած են մեր սահմանամերձ բնակավայրի կողքին, որպեսզի զարգացնենք ենթակառուցվածքները...
Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը
17-ամյա Տիգրանը մանուկ հասակից հետաքրքրվել է աստղագիտությամբ: Տիգրանի ծննդավայր Սյունիքի աստղաշատ երկինքը, մասամբ էլ՝ տիեզերքի մասին քրոջ...
Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ (ֆոտո)
Սահմանապահ Կոթիում արդի տեխնոլոգիաներով աշխատող համակարգ է գործարկվել...
Ամենաշատ