News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպել է Amazon Web Services  ընկերության փոխնախագահներ Մայքլ Փանքեին և Մաքս Պետերսոնին:

Կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են NEWS.am-ին, որ քննարկվել են ՀՀ կառավարության և Amazon Web Services-ի միջև փոխգործակցությանը, համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:

Ընկերության ներկայացուցիչներն ընդգծել են Հայաստանի հետ համագործակցությունը զարգացնելու և էլ ավելի ամրապնդելու պատրաստակամությունը ու հավելել, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ քննարկումների և երկխոսության փուլում են:

Մասնավորապես, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել թվայնացման ոլորտում ծրագրերի իրականացմանն ու այդ ուղղությամբ առաջիկայում նախատեսվող համատեղ աշխատանքներին:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ թվայնացմանն ուղղված աշխատանքները ՀՀ կառավարության առաջնահերթությունների թվում են և կարևորել հատկապես այդ ուղղությամբ սերտ փոխգործակցությունը:

Վարչապետ Փաշինյանը մասնակցել է նաև «Թվային վստահություն և կառավարության շարունակականություն. ամպային հաշվողականությունը փոփոխվող աշխարհաքաղաքական դարաշրջանում» խորագրով կլոր սեղան-քննարկմանը, որն անցկացվել է փակ ձևաչափով: Միջոցառումը կազմակերպել են Amazon Web Services  ընկերությունը և Մյունխենի անվտանգության համաժողովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան ստեղծում է էներգետիկ թնդանոթ, որը թույլ կտա խոցել անօդաչու թռչող սարքերը՝ ծախսելով 13 ցենտ
Էժան անօդաչու թռչող սարքերի խումբը կարող է մի քանի րոպեում արյունահոսել կարևոր օբյեկտի հակաօդային պաշտպանությունը...
«Ֆասթ Շիֆթի» աջակցությամբ կայացել է «Հայրի՛կ, իմ մոտ ամեն ինչ լավ է» գրական երեկոն
Վերականգնվել է ինտերնետի և հեռախոսակապի վնասված կայանների մի մասը. ԲՏԱ նախարարություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հրապարակել է...
Գիտնականները ստեղծել են մանրէները ոչնչացնող չժանգոտվող պողպատ
Գիտնականները առանց հակաբիոտիկների օգտագործման՝ էլեկտրաքիմիական եղանակի կիրառմամբ...
Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է «One Run – First Run» միջազգային խոշորագույն կիսամարաթոնը
Գեր դրոնը արագության համաշխարհային ռեկորդ է սահմանել Գինեսի գրքում
Փորձարկման ժամանակ անօդաչու սարքը երկու վայրկյանում զարգացրել է 300 կմ/ժ արագություն...
Ամենաշատ