Ադրբեջանի ԱԳՆ-ն հերթական անգամ ամբարտավան հանդիմանությամբ է հանդես եկել Ֆրանսիայի հասցեին։
Արձագանքելով Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթտալի՝ հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ արված հայտարարություններին՝ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն «խստորեն դատապարտել է» և կատեգորիկ անհամաձայնություն հայտնել։
Ալիզադեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ցեղասպանական գործողություններն անվանում է «հակաահաբեկչական միջոց հայկական զինված ուժերի մնացորդների դեմ» (խոսքը բնիկ հայ բնակչության ավելի քան 100 հազարի տեղահանության մասին է), և համաձայն չէ Աթտալի՝ հենց Հայաստանի տարածքի օկուպացման մասին հայտարարությանը։ «Հայաստանը դեռ օկուպացիայի տակ է պահում Ադրբեջանի 8 գյուղը և Ադրբեջանին մեղադրում է առանց որևէ պատճառաբանության ուժ կիրառելու մեջ։ Կրկին կոչ ենք անում ֆրանսիական կողմին դասեր քաղել Ֆրանսիայի պատմությունից և չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին»,- ասել է ադրբեջանական գերատեսչության ներկայացուցիչը։