News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

«Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը, մարտի 24-ին` Բրյուսելում, համախմբել է Եվրոպայի հայ համայնքների ներկայացուցիչներին՝ Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ առաջիկա անելիքները քննարկելու համար։ «Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնությունից NEWS.am-ին նհայտնում են, որ քննարկմանը մասնակցել են Բելգիայի, Կիպրոսի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Ռումինիայի, Միացյալ Թագավորության հայ համայնքների ներկայացուցիչները։

Քննարկման հիմնական օրակարգն ապրիլի 24ին ընդառաջ ողջ Եվրոպայում ոգեկոչման միջոցառումների կազմակերպական հարցերն էին՝ արցախյան հիմնախնդիրը միաժամանակ պահելով առանցքային հարց այդ ձեռնարկների ժամանակ։

Հիմնական քննարկումները ծավալվել են նաև ինքնորոշման և Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի հիմնարար իրավունքի շուրջ։ Ընդգծվել է Հայաստան տեղահանված 150.000 արցախահայերի բնակարանային կարիքները հոգալու հրատապ պահանջը՝ իբրև ժամանակավոր բնակության վայրերում նրանց արժանապատիվ կյանքն ապահովելու անհրաժեշտություն, մինչև իրավունքների միջազգային պաշտպանությամբ Արցախի հայությունը կարողանա ապահով վերադառնալ հայրենիք:

Քննարկումների ընթացքում նաև անդրադարձ է կատարվել հայ համայնքների դերին առաջիկա համաեվրոպական ընտրություններում՝ ընդգծելով նոր խորհրդարանում Արցախի և Հայաստանի  շահերի պաշտպանության հրամայականը։

«Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումը համաեվրոպական համագործակցային հարթակ է, որը միավորում է հայ համայնքի ներկայացուցչական մարմինները եվրոպական 15 երկրներում։ Հարթակի առաջին նախաձեռնությունը Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունների ղեկավար անձանց հասցեագրված նամակ էր՝ արցախահայությանն աջակցելու հորդորով, որը ստորագրել էին ավելի քան 500 եվրոպական  կազմակերպություններ։ Հարթակի առաքելությունն է համախմբել եվրոպական երկրների քաղաքացիներին՝ աջակցելով արցախահայության հիմնարար իրավունքների իրացմանը, միաժամանակ բարձրացնել Եվրոպայի քաղաքական, սոցիալական և մշակութային ոլորտներում այս խնդրի վերաբերյալ իրազեկվածությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հաջորդ տարեվերջին արդեն Հիսուսի արձանի բացումը կլինի. Գագիկ Ծառուկյան
«Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական եռօրյա ֆորումի...
Առաջնահերթ նշանակություն պետք է տալ Ռուբեն Վարդանյանի և բոլոր հայ բանտարկյալների ազատմանը. Աֆեյանը՝ «Ավրորա»-ի ժամանակ
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը 2024 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության իր ուղերձում Հայաստանի...
Բաքուն պարզաբանել է. Լեռնային Ղարաբաղի բոլոր գերի ընկած նախկին ղեկավարների ձերբակալության ժամկետները կերկարացվեն
Առաջարկվել է երկարաձգել ԼՂՀ նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, գեներալներ Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի նկատմամբ կալանքով ընտրված խափանման միջոցի ժամկետը...
Ադրբեջանը ոչնչացրել է արցախյան և Հայրենական մեծ պատերազմների զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը
«Karabakh Records» տելեգրամյան ալիքն ահազանգում է, որ ադրբեջանցիները...
Ադրբեջանի իշխանությունները երկարացրել են Արկադի Ղուկասյանի ձերբակալման ժամկետը
Արկադի Ղուկասյանի ձերբակալման ժամկետը երկարացվել է...
Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան
Ես և՛ հուզված էի, և՛ հպարտ, և՛ ինձ զգում էի ավելի պարտավորված՝ անել ավելին մեր երիտասարդների, մեր պետության համար…
Ամենաշատ