News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 28
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը ելույթ է ունեցել ապրիլի 11-12-ը Երևանում կայացած 5-րդ Հայ-վրացական իրավական ֆորումին՝ վրաց գործընկերներին ծանոթացնելով Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում իրականացված վերասոցիալականացման աշխատանքներին, ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերին ու համակարգի համակարգի այլ բարեփոխումներին։

Քրեակատարողական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ամբակում Գրիգորյանը մասնավորապես ներկայացրել է ազատազրկված անձանց կրթության ապահովման գործընթացները, որոնց շարունակական զարգացման արդյունքում 2024 թվականին կրթական ծրագրերում ընդգրկվելու են աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտություններ։

Ծառայության պետը խոսել է նաև վերասոցիալականացման ոլորտի զարգացմանն ուղղված այլ ծրագրերից, որոնց շրջանակներում, ի թիվս այլնի, նախատեսվում է ազատազրկված անձանց արտաքին աշխարհի հետ կապի հնարավորությունների ընդլայնում։ Ամբակում Գրիգորյանն անդրադարձել է նաև  դատապարտյալների աշխատանքային զբաղվածությունն ապահովելու և բարելավելու նպատակով ձեռնարկվող միջոցներին։ Բացի այդ՝ նախատեսվում է ստեղծել միասնական թվային տիրույթ, որտեղ առկա կլինի ամբողջական տեղեկություն անձի վերաբերյալ։

Ֆորումի շրջանակներում Վրաստանի գործընկերների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել սերտացնել հարաբերությունները քրեակատարողական ոլորտում, կազմակերպել համատեղ վերապատրաստումներ՝ ընդլայնելով լավագույն փորձի փոխանակման հնարավորությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իլիա Դարչիաշվիլին Հանրապետության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանին
Թող այս օրը ձեր ժողովրդի համար լցված լինի խաղաղությամբ, միասնականությամբ...
Հայաստան-Վրաստան հարաբերություններն ակտիվանում են բոլոր մակարդակներով. Ռուբինյանը՝ Վրաստանից պատվիրակությանը
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան բարեկամական...
Սահմանազատման գործընթացը երկկողմ օրակարգի առաջնահերթություն է. Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Վրաստանի միջև
Կողմերը վերահաստատել են, որ Հայաստանի և Վրաստանի միջև առկա առանձնահատուկ հարաբերությունները և Ռազմավարական գործընկերությունը...
Դեսպան Սմբատյանը և Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարը մտքեր են փոխանակել համագործակցության հարցերի շուրջ
Հանդիպմանը մտքեր են  փոխանակվել Հայաստանի և Վրաստանի միջև...
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
Ամենաշատ